National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
24.11.2022
Օրենսդրական բարեփոխումներ հանրապետության տարածքում կանոնավոր ուղեւորափոխադրումների ոլորտում
1 / 2

Հանրապետության տարածքում կանոնավոր ուղեւորափոխադրումների ոլորտում իրականացվող օրենսդրական բարեփոխումները պայմանավորված են սպասարկման արդյունավետության ու որակի բարձրացմամբ, համայնքների կողմից ներհամայնքային երթուղային ցանցի կազմակերպման նոր լուծումների կիրառմամբ: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը` նոյեմբերի 24-ի ՀՀ ԱԺ արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ներկայացնելով ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Առաջարկվում է գործող ընթացակարգերին զուգահեռ սահմանել ներհամայնքային երթուղիների սպասարկման կազմակերպման նոր ընթացակարգ, որը հնարավորություն կտա ներհամայնքային երթուղիները սպասարկող կազմակերպություններին ընտրել ոչ միայն մրցույթով, այլ նաեւ «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջներին համապատասխան գնման ընթացակարգով: Համայնքին մատուցվելու է սահմանված գնման գործընթացով նախատեսված պահանջներին համապատասխանող եւ պահանջված քանակի ավտոբուսներով սպասարկման ծառայություն, որի վճարումը կատարվելու է տվյալ երթուղու յուրաքանչյուր կիլոմետրի սպասարկման համար:

Առաջարկվող կարգավորմամբ ուղեւորների վճարված փոխադրավարձն ամբողջությամբ վճարվելու է համայնքի բյուջե, եւ փոխադրող կազմակերպությունը համայնքից ստանալու է իր ծառայության ֆիքսված գնման գործընթացի շրջանակում սահմանված վճարը` անկախ փոխադրված ուղեւորների քանակից: 
 
Ըստ Արմեն Սիմոնյանի` ներհամայնքային կանոնավոր ուղեւորափոխադրումները գնման գործընթացի միջոցով կազմակերպելու դեպքում համայնքը պայմանագիրն օպերատորի հետ կկնքի 5-10 տարի ժամկետով` հաշվի առնելով տրանսպորտային միջոցների արտադրության տարեթիվը եւ չափորոշիչները:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հետաքրքրվել է, թե ինչու համայնքների խոշորացման պայմաններում համայնքների կողմից հայտարարված մրցույթները չեն կայանում: Արմեն Սիմոնյանի պարզաբանմամբ` կազմակերպությունները շատ դեպքերում ոչ գրավիչ լինելու պատճառով չեն ներկայացնում հայտեր: Ուստի եւ առաջարկվել է, որ լիազոր մարմնին հնարավորություն ընձեռվի այդ համայնքների մրցույթն անցկացնել միասնական ներմարզային եւ միջմարզային երթուղիների փաթեթի ներքո: 

Օրակարգային հարցը խորհրդարանը քննարկել է առաջին եւ երկրորդ ընթերցումներով եւ ընդունել: 


14.05.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնեւում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնեւում՝ մասնակցելու Խորհրդարանների նախագահների 6-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին: Այցի շրջանակում մայիսի 16-ին նախատեսվում է Ալեն Սիմոնյանի եւ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի...

14.05.2024
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտի բարեփոխմանն ուղղված օրենսդրական փաթեթը
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Հարցի առնչությամբ կազմակերպվել էին նաեւ խորհրդարա...

14.05.2024
ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի, միջոցառումների իրականացման գործակիցների եւ նորմատիվների ու ֆինանսավորման կարգերի հաստատման իրավասությունը կվերապահվի Կառավարությանը
Գործող օրենքով հանրակրթության ոլորտում ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի եւ միջոցառումների իրականացման գործակիցների եւ նորմատիվների, ֆինանսավորման կարգերի հաստատման իրավասությունը վերապահված է կրթության պետական կառավարման լիազորված մարմնին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարո...

14.05.2024
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

14.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովները մայիսի 15-ին՝ ժամը 11:00-ին, 334 սրահում համատեղ նիստ կհրավիրեն: Կքննարկվի «ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am